Հրաձգություն՝ ԱՄՆ֊ի դպրոցներից մեկում. կա տուժած
ԱՄՆ֊ի Հյուսիսային Կարոլինա նահանգի դպրոցներից մեկի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով մասնակիցներից մեկը վիրավոր է, հայտնում է ABC հեռուստաալիքը։
Տուժածի առողջական վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում։
Ոստիկանությւնը հարցաքննել է միջադեպի ականատեսներին։
Հանցագործները դեպքի վայրից փախել են։ Ոստիկանությունում նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։