Հրաձգություն` Ֆիլադելֆիայի դպրոցներից մեկում. կան վիրավորներ
Ֆիլադելֆիայի Delaware Valley Charter ավագ դպրոցի մարզադահլիճում 2 ավագ դպրոցականներ հրազենային վնասվածքներ են ստացել բասկետբոլ խաղալու ընթացքում կատարված հրաձգության հետևանքով: Հանցանք կատարողին արդեն ձերբակալել են: Նա այդ դպրոցի 17 տարեկան աշակերտ է, հայտնում է СNN-ը:
Իրավապահ մարմինների տվյալների համաձայն, վնասվածքներ ստացած աշակերտների կյանքին վտանգ չի սպառնում: Հրաձգությունից հետո ուսումնական հաստատությունը փակվել է:
Տեսահսկման խցիկների տվյալների հիման վրա ոստիկանները փնտրել և հայտնաբերել են կասկածյալին, սակայն վերջինիս մոտ զենք չի հայտնաբերվել: