Հրաձգություն՝ ԱՄՆ֊ի դպրոցներից մեկում․ կան տուժածներ
ԱՄՆ֊ի Ֆիլադելֆիա քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Այս մասին հայտնել է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը։
Ըստ CBS֊ի տվյալների՝ տուժածները հոսպիտալացվել են։
Դեպքի հետ կապված մոտակա 3 դպրոցներից տարհանել են բոլոր երեխաներին և ուսուցիչներին։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։