Հրաձգություն` ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի դպրոցներից մեկում
Միացյալ Նահանգների Նյու Մեքսիկոյի դպրոցներից մեկում անհայտ անձը կրակ է արձակել: Տուժել է 1 մարդ, ում հոսպիտալացրել են:
Հանցագործին ձերբակալել են, սակայն հանցանք կատարելու դրդապատճառները դեռ անհայտ են, հայտնում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ ներկայումս աշակերտներին ավտոբուսով տեղափոխում են մերձակա առևտրի կենտրոն, որտեղից նրանց կարող են տանել ծնողները:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում: