Մոուրինյոն Մոդրիչին ցանկանում է տեսնել «Չելսի»-ում
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին վերադարձնել Անգլիա: Պորտուգալացի մարզիչը Մոդրիչին դիտարկում է, որպես փորձառու Ֆրանկ Լեմպարդի փոխարինող:
Հիշեցնենք, որ մինչ «Ռեալ» տեղափոխվելը Մոդրիչը «Տոտենհեմ»-ի կազմում անցկացրել է 4 մրցաշրջան: Մոուրինյոն Մոդրիչի հնարավորություններին ծանոթ է մադրիդյան ակումբում համատեղ աշխատանքի տարիներից: