Մոդրիչին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը Զագրեբի «Դինամոյի» նախկին նախագահ Զդրավկո Մամիչի դեմ էր հանդես եկել դատարանում, մեղադրվում է կեղծ վկայություններ տալու մեջ:
Խորվաթիայի պետական դատախազությունը հայտարարել է, որ 31-ամյա խաղացողը հետաքննության տակ է՝ որպես կասկածյալ:
Եթե մեղադրող կողմը ապացուցիչ,որ Մոդրիչը կեղծ ցուցմունքներ է տվել, ապա՝ Խորվաթիայի օրենսդրության համաձայն, նրան սպառնում է վեց ամսից մինչև 5 տարի ազատազրկում:
Մոդրիչը գլխավոր վկան է Մամիչի գործով, որը մեղադրվում է 20մլն եվրո յուրացնելու մեջ: Նշենք, որ Մոդրիչը 14-ից մինչև 22 տարեկանը խաղացել է զագրեբյան ակումբում: Դատարանում նա պատմել է 2008-ին «Տոտենհեմ» տեղափոխվելու, ինչպես նաև այն գումարների մասին, որոնք ստացել է պայմանագրի համաձայն: