ՃՏՊ` Նեպալում. կան զոհեր և վիրավորներ
Նեպալի Պալպայի շրջանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 14 մարդ զոհվել է, 7-ը վիրավոր են: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Մարդատար ավտոբուսի վարորդը կորցնելով ղեկի կառավարումը 500 մ բարձրությունից գլորվել է գետը:
Տուժածները հրվանդանոց են տեղափոխվել: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում: Միջադեպի պատճառնները ճշտվում են: