211652_close_icon

Նեպալում ՃՏՊ-ի հետևանքով 17 մարդ է զոհվել

views-count1297 դիտում article-date 15:11 16-03-2015
Նեպալի լեռնային ճանապարհներից մեկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 17 մարդ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Ռարարիխի գյուղից ոչ հեռու՝ մայրաքաղաք Կատմանդուից 400 կմ դեպի հյուսիս-արևելք: 13 մարդ տեղում է մահացել, իսկ 4-ը՝ ստացված վնասվածքներից հիվանդանոցում: Ըստ Ria գործակալության՝ տուժածներից 5-ի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Նմանատիպ նյութեր