Նեպալում երեկ տեղի ունեցած հզոր՝ 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը բազմաթիվ ավերածություններ է արել: Հաղորդվում է մեծ թվով զոհերի և վիրավորների մասին:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 80 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 12 կմ խորության վրա:
Փլուզվել են շենքերն ու փողոցները, փակ է օդանավակայանը: