ՃՏՊ` Հնդկաստանում. կան զոհեր և վիրավորներ
Հնդկաստանի Պունա Սատարա մայրուղու վրա մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել:
Ըստ NDTV-ի տվյալների, վթարի հետևանքով 10 մարդ է զոհվել, 35 ուղևոր վիրավոր են: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանց շատերի վիճակը ծանր է գնահատվում:
Ըստ նախնական տվյալների, բեռնատարը բախվել է ավտոբուսի ետևի մասին, ինչից հետո վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: