8285 դիտում
14:28 24-08-2017
Երթևեկության փոփոխություներ` Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:
Փոփոխությունների արդյունքում` Արցախի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկ մոտեցող ուղղության տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Ռոստովյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Իսկ Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկների հատվածներում՝ Տիգրան Մեծի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Զավարյան, Նար Դոսի և Գլինկայի փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»