Թուրքիայի ԱԱԾ աշխատակիցը կժամանի Հայաստան` հարցաքննելու թմրանյութ տեղափոխող թուրք վարորդին
Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ Ազգային անվտագության ծառայությունը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել էր առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց, գրում է [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1207]Ermenihaber.am[/url]-ը:
Այնուհետև հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:
Ըստ թուրքական «TRThaber» լրատվական կայքի` օրերս Ստամբուլի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը ԱԱԾ-ի հայ գործընկերների հետ կապ հաստատելով` թուրք վարորդին հարցաքննելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
Մանրամասները՝ [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1207]այստեղ[/url]: