12605 դիտում
18:11 19-11-2020
ԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել` Աշոտ Նիկոլի Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սարսափելի է, ուղղակի սարսափելի․․․
Հողերի հանձնման գիշերը ՀՀ կառավարությունում և ԱԺ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով պաշտպանական կողմը ձեռք է բերել փաստական տվյալների անհրաժեշտ հավաքակազմ, որ այդ օրը ցուցարարների ուղորդումը դեպի օդանավակայան և ՀՀ ԱԺ եղել է նախապես պայմանավորված և սադրված։
Նշված զանգվածային անկարգությունները եղել են ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված և սադրված։
Այս առթիվ ՀՀ ԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել Աշոտ Նիկոլի Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։
Կարծում եմ, Աշոտը հետաքրքիր ասելիքներ ունի ԱԱԾ-ին։
Աշոտ Փաշինյանից հետո կներկայացնենք այլ միջնորդություններ զանգվածային անկարգությունները կազմակերպած և ուղորդած պաշտոնատար անձանց և ոչ միայն /խորհրդականներ, օգնականներ, մերձավորներ, օլիգարխների հրոսակներ և այլն/ որպես վկա հարցաքննելու վերաբերյալ»։
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
22:31 20-03-2023
Քննչական կոմիտեն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերը
Այս բաժնից
9675 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին