211652_close_icon
views-count1101 դիտում article-date 13:51 31-01-2014

Ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր

Հունվարի 29-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 1987 թ. ծնված Ազնիվ Մ.-ն և հաղորդում է տվել, որ իրենց տան ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1971 թ. ծնված Վարդուհի Խ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր