ՌԴ Կազանում տղամարդը հարձակվել է 80-ամյա թոշակառու կնոջ վրա, տապալել գետնին և խլել սնունդով պայուսակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Կազան քաղաքում տղամարդը հարձակվել է 80-ամյա թոշակառուի վրա և խլել սնունդով պայուսակը: Այս մասին հայտնում է LIfeNews.-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Կազան քաղաքի Ֆայզի փողոցում՝ բարձրահարկ շենքերից մեկի մուտքի մոտ:
Անվտանգության տեսախցիկը արձանագրել է, որ խանութից վերադարձած տարեց կինը փորձել է մտնել շենք, երբ տղամարդը հարձակվել է նրա վրա և տապալելով գետնին՝ խլել սնունդով պայուսակն ու դիմել փախուստի:
Կինը անմիջապես զանգահարել է ոստիկանություն, որտեղ անվտանգության տեսախցիկի արձանագրած տեսանյութում համայնքային ոստիկանը ճանաչել է տղամարդուն, ով ավելի ուշ բերման է ենթարկվել:
Պարզվել է, որ թոշակառուի վրա հարձակվողը 32-ամյա տեղի բնակիչ է, ով նախկինում նույնպես եղել է դատված:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: