4893 դիտում
09:48 30-01-2014
Որքա՞ն կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը Հայաստանի ՄՄ-ին անդամակցելուց հետո. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են` որպես տաքսի։ Այդ մեքենաների (1997-1998 թվականների արտադրության) մանրածախ գինը տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է և ԱԱՀ-ն, և 10% մաքսատուրքն ու մյուս վճարները։ Կարճ ասած, 1998 թվականի արտադրության Opel Astra–ի ներմուծման ժամանակ վճարվում է առավելագույնը 500 դոլար մաքսատուրք։
Հիմա տեսնենք որքա՞ն կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե Հայաստանի համար նույնպես սկսեն գործել ՄՄ ընդհանուր տարիֆները։ Եթե 1998թ. արտադրության Opel–ի շարժիչի աշխատանքային ծավալը 1.4 լիտր է, ապա գործում է հետևյալ տարիֆը 2.7 եվրո` 1 խսմ-ի համար։ Դա նշանակում է, որ միայն մաքսատուրքը կկազմի 3780 եվրո կամ մոտ 5000 դոլար։ Իսկ եթե մեքենայի շարժիչը 1.6 լիտրանոց է, ապա 1 խսմ-ի համար պետք է վճարել 2.9 եվրո։ Ընդհանուր՝ 4640 եվրո։ Կամ, օրինակ, հզոր շարժիչ ունեցող շահագործված մեքենաների գինն արդեն կարող է գլխապտույտ առաջացնել։ 3 լիտր և դրանից ավելի աշխատանքային ծավալ ունեցող նոր մեքենաների մաքսատուրքը կազմելու է նվազագույնը 8400 եվրո (մոտ 11 հազար դոլար)։ Իսկ 5 տարվանից ավելի հնության մեքենաներինը 17400 եվրո (5.8 եվրո` 1 խսմ-ի համար)»:
Մարնրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3831 դիտում
10:41 17-06-2017
Որքա՞ն գումար է ստացել «Քաղաքացի դիտորդը» ԵՄ-ից, և ինչո՞ւ դիտորդներին չեն վճարում 15.000-ական դրամները. «168 Ժամ»
4021 դիտում
09:57 08-07-2021
Որքա՞ն գումար է անհրաժեշտ ամառային հանգստի համար երկրի ներսում և երկրից դուրս․ «168 ժամ»
Այս բաժնից
511 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
685 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին