211652_close_icon
views-count2605 դիտում article-date 08:00 04-08-2015

Սպառողը չգիտի՝ իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց որքա՞նն է ինքը վճարելու, որքա՞նն է սուբսիդավորելու կառավարությունը. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Շաբաթ օրվանից ուժի մեջ է մտել ՀԾԿՀ որոշումը, ըստ որի՝ էլէներգիայի սակագինը Հայաստանում բարձրանում 16.93 դրամով: ՀՀ կառավարությունը, սակայն, ինշպես հայտնի է, սուբսիդավորելու է սակագնի այդ ավելացված մասը: Երեկ մեր թղթակիցը ՀԷՑ-ից փորձել է պարզել, թե ի՞նչ մեխանիզմով է հայ սպառողը տեղեկանալու իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց որքա՞նն է ինքը վճարելու, որքա՞նն է սուբսիդավորելու կառավարությունը: «Այս պահին մենք աշխատում ենք ՀՀ կառավարության հետ՝ հասկանալու այն մեխանիզմը, որով բնակիչներին պետք է բացատրվի, թե ինչպես են վճարելու էլեկտրաէներգիայի վարձը»,- պատասխանել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը: Մեր թղթակցի հարցին արդյո՞ք անդորրագրի վրա նշված է լինելու ամբողջ գումարը, թե՞ միայն այն, ինչ բնակիչը պետք է վճարի Սարջանյանը պատասխանել է. «Դեռ չեմ կարող ասել, թե անդորրագրի մեջ ինչ է լինելու գրված։ Թե ինչպես է բնակիչը հասկանալու, թե որն է իր վճարելիքը՝ դա դեռ քննարկվում է»»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր