Հայաստանի և Ռուսաստանի պատգամավորներն անցկացրել են բարեկամության ակումբի առաջին նիստը. տեսանյութ
Ընկերական շփում` պաշտոնական ազդեցությամբ: Այս սկզբունքով է աշխատելու Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական խորհրդարանական ակումբը: Առաջին նիստում պատգամավոր Արտաշես Գեղամյանը հիշեցրեց` Ռուսաստանն ու Եվրամիությունը հայտարել են, որ Մաքսային միության և Եվրամիության միջև հակասություններ չկան: Նա առաջարկեց, որ Հայաստանը դառնա այդ երկու միությունները կապող կամուրջ:
Ակումբի հանդիպումները լինելու են առավելագույնս բաց և այն, ինչ չի կարող երբեմն անել պաշտոնական դիվանագիտությունը, փորձելու են իրականացնել պատգամավորական համագործակցությամբ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391013087]armnewstv.am[/url]