35805 դիտում
22:03 15-08-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ֆուտբոլի 1-ին խմբի 2-րդ մրցափուլում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել «Վան» ակումբի գործադիր տնօրենի և «Լոկոմոտիվ» ակումբի նախագահի միջև. միջամտել են ոստիկանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 17:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավանի համայնքային մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի 2019 -2020 թթ առաջնության 2-րդ մրցափուլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամանակ հանդիպել են «Վան»-«Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմերը:
Ժամը 18:50-ի սահմաններում խաղային իրադրության հետ անհամաձայնության պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն:
Այդ ժամանակ «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ, Երևանի բնակիչ Հրաչ Քանանյանը և «Վան» ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը վիճաբանել և քաշքշել են միմյանց:
Բարեբախտաբար, ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հետագա զարգացումները կանխել են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: