Զենք-զինամթերք` նկուղում
Հունվարի 28-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է զանգահարել 1957 թ. ծնված Սուսաննա Ա.-ն և հայտնել է, որ ամուսնու հայրական տան նկուղում իրերը դասավորելիս հայտնաբերել է փամփուշտներ, որոնք պատկանել են ամուսնու հանգուցյալ եղբորը:
Սուսաննա Ա.-ն կամավոր հանձնել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և մեկ ծխագլանակ:
Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]