211652_close_icon
views-count1256 դիտում article-date 15:35 16-09-2014

Մաքրության աշխատանքներ կատարելիս տանտերը նկուղում զենք-զինամթերք է հայտնաբերել

Ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով որսորդական հրացան, առանց գործարանային համարի գազային ատրճանակ` դատարկ պահունակով, «ԱԿ-74» ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկը՝ դատարկ, մյուսը՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 32 փամփուշտով, նռնականետի 2 նռնակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ: Քաղաքացին հայտնել, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է իր տան նկուղում՝ մաքրության աշխատանքներ կատարելու ժամանակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր