211652_close_icon
views-count1451 դիտում article-date 17:56 29-01-2014

Հրդեհ Շուռնուխ գյուղում

Հունվարի 26-ին, ժամը 08.15-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շուռնուխ գյուղի մի բնակչի տան տանիքում: Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքը` 80 քմ մակերեսով: Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 10.25-ին, երկու մարտական հաշվարկի ուժերով: Հունվարի 28-ին, ժամը 12.40-ին, Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից նյութեր են ստացվել, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի խողովակից դուրս եկած կրակի բոցը: Վնասի չափը կազմում է 960.000 դրամ: Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր