211652_close_icon
views-count1715 դիտում article-date 14:35 29-01-2014

Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա. «Շիրակ» կենտրոն

1988-ի երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, սակայն մինչև օրս պետության կողմից փոխհատուցում չեն ստացել: «Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում են , տնակները վաղուց շարքից դուրս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի: 76-ամյա Ռոզա Դուռնոսվիտովայի հայրը հայ է, իսկ մայրը ուկրանուհի, 35 տարի աշխատել է Գյումրու թեթև արդյունաբերության ձեռնարկություններից մեկում: Երկրաշարժից հետո մինչև օրս միայնակ բնակվում է քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում՝ կոմունալ հարմարություններից և անգամ էլեկտականությունից զուրկ մի տնակում: Այս տարեց միայնակ կնոջ ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով երկսենյականոց բնակարան է կորցրել, սակայն պահանջվող բոլոր փաստաթղթերը չի կարողացել սահմանված ժամկետում ներկայացնել և հաշվառվել անօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նա այլևս բնակարան չի ստանա: Միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած [url=http://www.youtube.com/watch?v=e2chYiueuYg&feature=youtu.be]տեսանյութում[/url]:

Նմանատիպ նյութեր