211652_close_icon
views-count2364 դիտում article-date 18:15 07-02-2014

«Հանս Քրիստիան Կոֆոեդում» ապաստանած մոտ 100 անօթևաններ խնդրում են իրենց փրկել ցրտահարումից եւ սովից

Շաբաթներ առաջ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի փակվելուց հետո մոտ 100 անօթեւան բնակիչների տեղափոխել են Վարդաշենում գտնվող «Հանս Քրիստիան Կոնֆուետ», որտեղ բնակիչները քնում են գետնին՝ առանց էլեկտրականության, սառում են եւ թերսնուցում ստանում: Այս մասին S[b]HAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին «Հանս Քրիստիան Կոֆոեդ»-ի բնակիչները: «Այնտեղ առավոտյան ժամը տասից մինչեւ երեկոյան ժամը ութը հոսանքն անջատում են, ո՛չ կարողանում ենք հեռուստացույցով զբաղվել, ո՛չ թեյ խմել, ո՛չ էլ տաքանալ: Սնունդը՝ 2 անգամ. առավոտյան հաց եւ ջեմ են տալիս՝ թեյի հետ, իսկ յոթն անց կեսին՝ մակարոնով փլավ կամ ճաշ: Անգամ մահճակալ չունենք եւ պենոպլաստի վրա ենք քնում այդ ցրտին»,-դժգոհեցին բնակիչները եւ ավելացրեցին, որ անգամ մի սենյակում 20 անօթեւան է մնում: Նրանք խնդրում են չանտեսել իրենց բարձրացրած խնդիրը եւ փրկել իրենց ցրտահարումից եւ սովից:

Նմանատիպ նյութեր