Ստամբուլի օդանավակայանը հրաձգության պատճառով դադարեցրել է աշխատանքը
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, վաղ առավոտյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայնի հարևանությամբ հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ոստիկանները կրակ են բացել 2 մոտոցիկլավարների ուղղությամբ, ովքեր հրաժարվել են կանգնել: Մոտոցիկլավարներից մեկը վիրավորվել է, նա ձերբակալվել է, իսկ մյուսին ձերբակալել են ավելի ուշ՝ հետապնդումից հետո:
Միջադեպի մանրամասների մասին չի հաղորդվում: Ոստիկանների և քաղաքացիական անձանց մեջ տուժածներ չկան:
Ստամբուլի օդանավակայանը վերականգնել է աշխատանքը: