Ֆրանսուա Օլանդը Ստամբուլում հանդիպել է Դինքի այրուն և եղբորը
2-օրյա այցով Թուրքիա ժամանած Ֆրասնիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին Ստամբուլում հանդիպել է «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և Դինքի եղբորը՝ Օրհան Դինքին:
Հանդիպումն անց է կացվել առանց լրագրողների ներկայության, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օրհան Դինքը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ իրենք քննարկել են միայն անձնական և ընտանեկան հարցեր: