Վաղվանից տեղումները կվերսկսվեն
Այսօր` հունվարի 29-ին ցերեկային ժամերին կդիտվի տեղումների դադար` փոփոխական ամպամածությամբ, առավելապես առանց տեղումների եղանակ, և միայն առանձին վայրերում տեղ-տեղ դեռ հնարավոր են թույլ տեղումներ:
Ըստ նախնական տվյալների, ուրբաթ, [color=#3465A4]հունվարի 30-ին տեղումները կվերսկսվեն[/color], կսկսի ցրտել, և մի քանի օրից, այսօրվա համեմատությամբ, առնվազն 10 աստիճանով ցուրտ կլինի:
Եղանակը Երևանում. հունվարի 29-ին առանց էական տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Հնարավոր է մերկասառույց; մառախուղ և ցածր տեսանելիություն:
Գիշերը -1+2, ցերեկը 0+3:
Աղբյուր՝ www.weather.am