Այսօր Բրյուսելում կվերսկսվեն Հունաստանի և միջազգային վարկատուների բանակցությունները
Այսօր Բրյուսելում կվերսկսվեն Հունաստանի և միջազգային վարկատուների բանակցությունները: Թեման հեռախոսով քննարկել են վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերը:
Հիշեցնենք, որ կողմերը համաձայնության չեն եկել բարեփոխումների շուրջ, որոնք անհրաժեշտ են Աթենքին 7.2 մլրդ եվրո օգնությունը վերականգնելու համար: Տարակարծությունները հաղթահարելու նպատակով այժմ Հունաստանը պատրաստ է հանդիպակա առաջարկներ ներկայացնել վարկատուներին:
Հունաստանի իշխանությունները բախվում են ընտրողների հզոր դիմակայությանը, որոնք չեն ընդունում տնտեսման նոր միջոցների քաղաքականությունը: Միչդեռ Հունաստանը մեծ արագությամբ մոտենում է հնարավոր դեֆոլտին:
Նշենք, որ Աթենքը մինչև հունիսի 30-ը պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին վճարի 1.6 մլրդ եվրո: