ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 15.30-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գորիսի, Գավառի, Վայքի, Մարալիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սևանում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-1 30-40կմ-ի հատվածում մառախուղ է:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:
Արթիկ-Ալագյազ և Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց , ճանապարհը բաց է :
Աշտարակ-Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: