2020 դիտում
10:33 21-03-2015
Ֆրանսուա Օլանդը կայցելի Հարավային Կովկաս
Ապրիլի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմեկնի Հարավային Կովկաս: Այցի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Առլեմ Դեզիրը:
«Փարիզը կներդնի բլոր ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և այդ տարածաշրջանում ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար»,-ասել է Դեզիրը և հավելել, որ ներկայիս ստատուս-քվոն չի բխում ոչ Հայաաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում եռակողմ հանդիպում անցկացվեց Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների միջև, որի ժամանակ մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ԼՂ հարցի կարգավորման շուրջ, այդ թվում՝ անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակման:
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
10:35 28-01-2014
Ֆրանսուա Օլանդը մայիսին կայցելի Ադրբեջան
1856 դիտում
22:22 24-03-2014
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսին կայցելի Վրաստան
1654 դիտում
17:40 26-02-2014
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Այս բաժնից
1159 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1039 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1096 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»