211652_close_icon

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսին կայցելի Վրաստան

views-count1964 դիտում article-date 22:22 24-03-2014
Մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կայցելի Վրաստան, այսօր Հաագայում մեկնարկած Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի բացման արարողության ժամանակ նման պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ֆրանսու Օլանդին հայտնել է, որ այդ այցը ևս մեկ փաստ է երկու երկրների մեջ առկա բարեկամական և գործընկերական հարաբերությունների մասին: Կողմերը գոհունակություն են հայտնել երկողմ առկա հարաբերությունների համար և ուշադրություն դարձրել Վրաստանի Եվրաինտեգրման հարցերին, մասնավորապես Վիլնյուսում համատեղ հռչակագիր ընդունելու վրա: Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին է ներկայացրել երկրում առկա քաղաքական-տնտեսական իրադրությունը և տեղեկություն է տրամադրել բիզնես միջավայրի մասին: Հանդիպման ժամանակ նշվել է, որ Վրաստանում 2014 թվականի կբացվի Ֆրանսիայի զարգացման գործակալության (AFD) գրասենյակ: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնավարության սատարման համար:

Նմանատիպ նյութեր