211652_close_icon
views-count6897 դիտում article-date 19:10 25-01-2014

26-ամյա վարորդը Լոռու մարզի «Սատանի կամրջի» մոտ BMW-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչակա բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաատվում երեկ՝ հունվարի 24-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի բնակիչ, 26-ամյա Էդգար Շահվերդյանը, վարելով BMW մակնիշի 75 AP 777 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ «Սատանի կամրջի» մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Շահվերդյանն ու ուղևոր՝ Վանաձոր քաղաքի Նարդոսի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Սարգիս Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր