Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորի «Սատանի կամրջի» հարևանությամբ բախվել են 2 «Opel Astra»-ները, որոնցից մեկը այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում, Ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 49-ամյա Արտակ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 48-ամյա Մացակ Չ․-ի վարած «Opel Astra» ավտոմեքենաները, որոնցից վերջինը այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Լիլիթ Չ․-ն, 65-ամյա Ատոմ Ն․-ն և 39-ամյա Մացակ Չ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատարի Միքայել Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Անդրեասյանը և Կարեն Առաքելյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութան Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը` Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։