68665 դիտում
15:00 13-12-2023
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ խճաքարով բարձված Mercedes-ը կողաշրջվել է. ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Mercedes մակնիշի՝ խճաքարով բարձված բեռնատարը Վանաձո-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վոթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբորել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գուգարքի թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել, ապա ճանապարհը մաքրել են շարժիչից թափված յուղից:
Օպերատիվերեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Սիրադեղյանն ու պարեկ Ֆրունզե Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը:
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+