211652_close_icon
views-count2767 դիտում article-date 18:15 25-01-2014

«Կուտակայինի» մասին Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կետերը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ [url=http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf]որոշումը[/url]: Հիշեցնենք, որ ՍԴ-ի՝ հունվարի 24-ի աշխատանքային նիստում որոշվել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:

Նմանատիպ նյութեր