211652_close_icon
views-count15835 դիտում article-date 17:40 25-01-2014

Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է 20-ամյա երիտասարդ վարորդը Mercedes-ով վթարի ենթարկվում Արցախի փողոցում

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Երևանի Արցախի փողոցում հունվարի 21-ին տեղի ունեցել Mercedes մակնիշի ավտոմեքենայի վթարը: Տեսանյութից պարզ է դառնում, որ վարորդն այն վարում է մեծ արագությամբ և, դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի և չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվում է շենքի պատին: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Նոր-Արեշ 11 փողոցի բնակիչ. 20-ամյա Ռոբերտ Գալստյանը, վարելով Mercedes մակնիշի 07 SU 004 համարանիշի ավտոմեքենան, Արցախի փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 1 շենքի պատին: Ֆոտոլրագրողը տեղեկացրել էր, որ վթարի հետևանքով 20-ամյա Ռ. Գալստյանն ու ուղևոր, Արցախի պողոտայի 10-րդ շենքի բնակիչ, 20-ամյա Արթուր Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիներն ու ոստիկանության էրեբունու բաժնի պահպանության բաժնի ծառայողները: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել էր ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր