211652_close_icon
views-count32920 դիտում article-date 18:59 16-06-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Mercedes-ի վարորդը Երևանում ինչպես է կասկադյորական վթարի ենթարկվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ` հունիսի 14-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարից որի ժամանակ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ Երևանի բնակիչ, 25-ամյա Գևորգ Կուլիկյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարի հենասյուներին և երկաթե վանդակաճաղերին, տապալել գազի հաշվիչները և գլխիվայր շրջվելով` բախվել նշված հասցեում գործող ծաղկի խանութի պատին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/14/56427/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 14-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի թիվ 21 տան դիմաց Երևանի բնակիչ, 25-ամյա Գևորգ Կուլիկյանը իր վարած Mercedes C 180 մակնիշի 34 VD 302 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարի հենասյուներին և երկաթե վանդակաճաղերին, տապալել գազի հաշվիչները և գլխիվայր շրջվելով` բախվել նշված հասցեում գործող ծաղկի խանութի պատին: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 և 19 հրշեջ փրկարարական ջոկատները, ովքեր փակել էին գազի արտահոսքը և հոսանքազրկել էին ավտոմեքենան: Լուսանկարները և տեսանյութը Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր