77940 դիտում
18:13 15-10-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է հետիոտն իր մեղքով վրաերթի ենթարկվում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts&ref=br_tf]Security Dream[/url] ընկերությունը։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 31-ամյա Արմենուհի Ավագյանը իրեն վստահված Nissan մակնիշի 34 ZV 987 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Սարգսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է «Ալֆա Ֆարմ» ՍՊԸ-ում։
Տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ հետիոտնը պետք է սպասեր՝ ավտոմեքենաներն անցնեին և վառվեր լուսակրի՝ իրեն համար թույլատրելի լույսը, սակայն նա անտեսելով այդ ամենը՝ անցնում է, ինչի պատճառով էլ վրաերթի է ենթարկվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: