Կարգին Հայկոն և КВН-ի Արտակը շրջիկ ճաշարան են կազմակերպել սոցիալապես անապահովների համար. aravot.am
«Կարգին սերիալ»-ից հայտնի Հայկ Մարությանը եւ «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով Երեւանի 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն, գրում է [url=http://www.aravot.am/2014/01/25/425642/]aravot.am[/url]-ը:
Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից եւ իրականացվում է Քանաքեռում եւ Հյուսիս Ավանում: Հայկ Մարությանի խոսքով, շրջիկ ճաշարանը իրենց միջոցներով են կազմակերպել:
«Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ շատ քաղաքացիներ, ընտանիքներ օրվա հացի խնդիր ունեն լուծելու: Մեր ընտանիքը Ռուսաստանում բնակվող մեր ընտանիքի ընկերոջ Արտակ Գասպարյանի հետ որոշել ենք աջակցել այդպիսի քաղաքացիներին: Արտակը այժմ ապրում եւ աշխատում է Ռուսաստանում, այնտեղ խոշոր կինոպրոդյուսեր եւ բիզնեսմեն է: Մի օր Մոսկվայում Արտակի հետ զրուցում էինք Հայաստանի սոցիալական ծանր վիճակի մասին եւ որոշեցինք ոչ միայն բողոքել, այլեւ կոնկրետ գործել: Որոշեցինք ստեղծել այս շարժական ճաշարանը, որը կհեշտացնի մեր շատ քաղաքացիների օրվա հացի խնդրի լուծումը»,- ասաց Հայկ Մարությանը:
Ըստ նրա, ծրագրում ընդգրկել են ամենախոցելի վիճակում գտնվող ընտանիքները:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/01/25/425642/]այստեղ[/url]: