Արամ, ամեն ինչ կարամ. Կարգին Հայկոն՝ Արամ MP3-ի մասին
Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փոքր ժամանակ ձեռառնելուկներ ունեինք ու իրար ասում էինք՝ Աշոտ, քիթ-մռութդ ճաշոտ, Կարեն, ականջներդ պարեն, Հովհաննես պատի տակին ճտեր հանես և այլն: Ասածս ինչա. Մի հատ էլ կար, որ Արամի հետ էր կապված և շա՜տ սազում է այսօրվա իրավիճակին, ես կասեի՝ անհրաժեշտ է այսօր՝ Արամ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԱՄ:
Դե, քեզ տեսնենք, Արամ ջան: Մենք քեզ հետ ենք»: