1123 դիտում
16:58 25-01-2014
ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմաբժշկական խնդիրներին նվիրված քննարկում
Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ:
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց 2013թ. ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծեց, որ ռազմաբժշկական ծառայությունը հետևողական է յուրաքանչյուր զինվորի առողջության պահպանման հարցում: Խորհրդակցության ընթացքում արծարծվեցին եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը:
Քննարկվեցին նաև նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները: Ընդգծվեց, որ նորակոչիկները պետք է ցանկացած տեսակի վարակներից ու հիվանդություններից ապահովագրված մեկնեն ծառայութայն: Այդ նպատակով մի խումբ բժիշկ-մասնագետներ այցելել են տարբեր զորամասեր և ստուգել զինվորների առողջական վիճակը:
Ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին ստուգայցերին մասնակցած մասնագետների կողմից արձանագրված ախտանշանները: Խորհրդակցության արդյունքում որոշվեց ստեղծել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ, որը կքննի վերջին շրջանում կայծակնային արագությամբ զարգացող հիվանդությունների առաջացման դրդապատճառներն ու կձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
17:43 01-04-2019
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն
1524 դիտում
20:04 15-05-2014
ՀՀ ՊՆ-ում կլոր սեղան-քննարկում` նվիրված տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին
3474 դիտում
15:01 10-11-2016
Տեղի է ունեցել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրներին առնչվող քննարկում
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21211 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու