211652_close_icon
views-count1761 դիտում article-date 17:43 01-04-2019

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևի հետ: Այցի շրջանակում քննարկվեցին ռազմաբժշկության ոլորտում կադրերի պատրաստման հնարավորությունները: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ռազմաբժշկական ֆակուլտետը ԱՊՀ երկների համար շարունակում է մնալ որպես ռազմաբժշկական կրթության կենտրոն: «Ռազմաբժշկական ֆակուլտետը՝25 տարվա գործունեությամբ, այն մակարդակի վրա է, որ թույլ է տալիս նաև արտահանել բժշկական կրթությունը»,- ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը շարունակում է միջազգայնացման գործընթացը, և այս համագործակցությունն իր դրական ազդեցությունը կունենա այդ հարցում: Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևը ԵՊԲՀ ռեկտորին ներկայացրեցԱլմատայի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերին, ովքերպատրաստվում են մեկ ամիս վերապատրաստվել ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՊՆ զինվորական հոսպիտալներում: «Ուրախալի է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցությունըշարունակվում է նաև ռազմաբժշկական կրթության շրջանակում»,- նշեց Մուխտար Մայկեևը՝ ընդգծելով Հայաստանի հարուստ փորձը ռամաբժշկության ոլորտում: Նշենք, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր