Այսօր Շիրակի մարզպետարանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բարոյախրատական ելույթի ժամանակ մեկը մյուսի հետևից մի քանի զավեշտալի իրադարձություններ տեղի ունեցան: Շիրակի մարզի համայնքապետերից, հիվանդանոցների տնօրեններից, գազի, էլցանցի, ջրմուղի պետերից ու փրկարարներից, դպրոցի տնօրեններից բացի ոստիկանապետի հետ հանդիպմանը հրավիրվել էր նաև գյումրեցի հայտնի երգիչ Մուրադ Մալխասյանը, գրում է [url=http://www.aravot.am/2014/01/24/425555/]Aravot.am[/url]-ը:
Վլադիմիր Գասպարյանի ելույթի ժամանակ վերջինս հեռախոսին անընդհատ զանգ եկավ` բավական շեղող երաժշտությամբ: Տեսնելով, որ պրծում չկա. երգիչը ամենայն հավանականությամբ չգիտեր հեռախոսն անջատելու ձևը, ոստիկանապետը հետաքրքրվեց. «Էդ կինո՞ եք նայում էդտեղ»:
Երգիչը դեռ ոտքը չէր քաշել մարզպետարանի դահլիճից` մի էնպիսի շրխկոց եկավ, որ ներկաները ակամա կողքբոլորը նայեցին, թե ի՞նչ եղավ: Պարզվեց, կոտրվել էր առաջին շարքի աթոռներից մեկը, որտեղ նստած էր Գյումրու մանկավարժականի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Վլադիմիր Գասպարյանը տեսնելով, որ նա համարյա վայր է ընկել, մի կերպ է պահել իրեն, սկսեց ծիծաղել ու քաղաքական հումոր անել. «Այ ըտենց, Բարգավաճն անընդհատ ընկնում ա աթոռներից: Հա, լավ, մի բոլտ չճարեցի՞ք, դնեիք էդտեղ: Ոնց որ էլ չեք բարգավաճում, հա՞ …»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/01/24/425555/]այստեղ[/url]