Ղարաբաղն էնքան տանկ է վերցրել, որ Yandex-ի տակ են քշելու. Պատերազմի ժամանակ հումորը բարձր ոգու ապացույց է. Aravot.am
Արցախում լայնամասշտաբ պատերազմ է:
Հրթիռակոծվում է Ստեփանակերտը, հրետակոծվում են Հայաստանի սահմանամերձ գյուղերը:
Օդը լարված է: Բայց ժողովուրդը կատակներ է անում:
Դա նույնպես մարտական բարձր ոգու դրսեւորում է: Ներկայացնում ենք համացանցում հրապարակված ժողովրդական կատակներից մի փոքրիկ փունջ:
[b]ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մասին[/b] . Կոֆեն խմեց օդանավակայան թռցրեց: Բա, որ ճաշ ուտի՝ ինչեր կթռցնի: .Ղարաբաղն էնքան տանկ է վերցրել, որ Yandex-ի տակ են քշելու: