19-ամյա հերոսը հանգչում է Եռաբլուրում. Հայաստանն այսօր վերջին հրաժեշտն է տվել իր հերոս զավակին. տեսանյութ
Զինվորական բարձրագույն պատիվներով` Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց կրտսեր- սերժանտ Արմեն Հովհաննիսյանին: 19-ամյա զինվորի աճյունը հանգչում է Եռաբլուրում, արցախյան ազատամարտի հերոսների կողքին: Սգո թափորի մեջ, բազմաթիվ քաղաքացիների հետ, նաև պաշտպանության և արդարադատության նախարարներն են եղել, քաղաքական - հասարակական գործիչներ ու մտավորականներ:
Հարազատները պատմում են, որ ողբերգական գիշերը, Արցախում, նա մոտ կես ժամ միայնակ է դիմադրություն ցույց տվել թշնամուն: Տղայի հերոսը Սասունցի Դավիթն Էր, խաղալիքը` «Թուր կեծակին», որն սեփական ձեռքերով Էր տաշել փայտից, պատանեկության տարիներին:
Աղբյուր` [url=http://www.armeniatv.am/hy/news/45799]armeniatv.am [/url]