211652_close_icon
views-count43340 դիտում article-date 13:46 22-03-2015

Լավագույն տղերքը հեռանում են. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտն են տալիս հերոս-զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայողներից մեկի՝ Արշակ Հարությունյանի հուղարկավորության արարողությունը: Մյուս երկու զոհված զինծառայողներից Էդուարդ Հայրապետյանին հուղարկավորել են երեկ Աշտարակի իրենց ընտանեկան գերեզմանատանը, իսկ ԼՂՀ Քաշաթաղի շրջանից Հակոբ Խաչատրյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում հարազատ գյուղում: Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվեցին ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրաժեշտի արարողությանը ներկա էին Պաշտպանության նախարարության մեծ թվով պաշտոնյաներ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ «Եռաբլուրից»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր