1915 դիտում
15:06 20-01-2014
Եթե այսպես շարունակվի, մինչև 2060թ-ը Հայաստանում չի ծնվի 93 հազար մայր. Panorama.am
«Սեռով պայմանավորված ընտրովի վերաբերմունքը երեխայի ծնունդին Հայաստանում շարունակում է մտահոգիչ երևույթ մնալ, որի հետևանքները կարող են լուրջ խնդիրների հանգեցնել: Մասնավորապես, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով Հայաստանի բնակչությունը մինչև 2060թ-ը կնվազի հավելյալ 80 հազարով` չի ծնվի 93 հազար մայր, ինչը ներկայումս կազմում է Հայաստանի 2.5 տարվա ծնունդների թիվը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, հայտնում է [url=http://www.panorama.am/am/health/2014/01/20/garik-hayrapetyan/]panorama.am[/url]-ը:
Նրա խոսքով, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում 114 տղայի դիմաց ծնվում է ընդամենը 100 աղջիկ, մինչդեռ բնականոն է, հիշեցրեց նա, 100 աղջկա դիմաց 106 տղա հարաբերակցությունը.
«Հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տղա ունենալու ցանկությունը միջինում վեց անգամ ավելի մեծ է` չորս անգամ ավելի շատ տղա են ուզում ունենալ քաղաքներում, իսկ գյուղական բնակավայրերում այդ ցանկությունը 10 անգամ ավելին է: Խնդիրը առավելագույնս արտահայտվում է երրորդ-չորրորդ երեխայի ժամանակ և եթե այս տեսանկյունից դիտարկենք խնդիրը, ապա հարաբերակցությունը ահռելի տարբերություն է տալիս`160-170 տղա 100 աղջկա դիմաց»,- թվարկեց Գ.Հայրապետյանը:
Նա նկատեց, որ մեր հասարակությունում աղջիկ երեխայի նկատմամբ խտրականությունը դրսևորվում է միայն մինչև ծնվելը, իսկ երբ աղջիկը ծնվում է, ապա սովորաբար ընտանիքներում ավելի շատ քնքշանքի ու սիրո է արժանանում, քան տղա երեխաները:
Սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի դրական միտում, ըստ Գ.Հայրապետյանի, Հարավային Կորեան է արձանագրել` անցած 15 տարիների ընթացքում 116-ից հասցնելով ցուցանիշը 107-ի.
Մանրամասները՝ [url=http://www.panorama.am/am/health/2014/01/20/garik-hayrapetyan/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
58034 դիտում
16:38 04-07-2017
Այնքան եմ երեխաներ ունենալու, մինչև աղջիկ ծնվի. 13 տղաների մայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1533 դիտում
11:55 19-06-2014
Եթե այսպես շարունակվի, Սաակաշվիլին կրկին իշխանության կգա. Բուրջանաձե