3149 դիտում
09:00 05-07-2016
Եթե այսպես շարունակվի, Վարդավառը ողբերգությամբ է ավարտվելու. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հուլիսի 3-ին Հայաստանում Վարդավառի օրն էր: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բայց եթե այսպես շարունակվի, Վարդավառն ի վերջո ողբերգությամբ է ավարտվելու:
Այսպիսի բան 20-30 տարի առաջ չկար: Վարդավառի օրը երեխաները իրար էին ջրում իրենց փողոցներում, ուրախանում էին, իրար հետևից ընկնում, անցնում-գնում էր:
Ինչպե՞ս է ստացվել, որ Վարդավառը գեղեցիկ տոնից տրանսֆորմացվել է խուլիգանության հասնող երևույթի, դժվար է պատկերացնել:
Դեռ մի կողմ թողնենք, որ այդ օրը հատուկ ջրող ջոկատներ են ստեղծվում, որոնք ամենուրեք բոլորին ջրում են: Անխտիր բոլորին: Տարեց կնոջ վրա մի քանի հոգով հարձակվում են, կինը խնդրում է, թե բալա ջան, մի արեք, կարևոր տեղ եմ գնում, ոչ մի ազդեցություն չի թողնում, 4-5 դույլ ջուրը լցնում են նրա վրա, մինչև վերջին թելը ջուր սարքում:
Բայց շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, երբ ցելոֆանե տոպրակների մեջ ջուր են լցնում ու դրանցով հարվածում տրանսպորտային միջոցներին:
Երեկ ականատես եղանք նման մի դեպքի: Տիգրան Մեծի փողոցում ավտոլվացման կետի մոտ մի խումբ 20-25 տարեկան երիտասարդներ ցելոֆանե տոպրակներով հարվածեցին 14 համարի երթուղային մեքենային: Այդ մեքենան քիչ էր մնում հարվածեր մեկ այլ մեքենայի:
Այդ պահին վթարային վիճակ ստեղծվեց: Վարորդը զայրացած դուրս եկավ, ամոթանք տվեց, 10-15 երիտասարդ կալմեջ արեց նրան, բանը հասնում էր ծեծկռտուքի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4145 դիտում
12:36 19-10-2017
Կորեական թերակղզում պատերազմի հրահրումը ողբերգությամբ է ավարտվելու. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
1954 դիտում
15:06 20-01-2014
Եթե այսպես շարունակվի, մինչև 2060թ-ը Հայաստանում չի ծնվի 93 հազար մայր. Panorama.am
1572 դիտում
11:55 19-06-2014
Եթե այսպես շարունակվի, Սաակաշվիլին կրկին իշխանության կգա. Բուրջանաձե
Այս բաժնից
1855 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2257 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2044 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»