2320 դիտում
14:32 03-04-2015
Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, այնքան վատ է, որ փաստաբանը չի կարողանում նրան տեսակցել. եթե այսպես շարունակվի, կորուստը անդառնալի կլինի
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի փաստաբանը տեւական ժամանակ է՝ չի կարողանում հանդիպել իր պաշտպանյալին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը:
Վերջինս նշեց, որ պատճառը Հակոբ Հակոբյանի ծայրահեղ ծանր առողջական վիճական է: «Մենք դիմում ենք ներկայացրել, որ նրան անհապաղ ստացիոնար բուժում է պետք, բայց դեռ ոչ մի արձագանք: Աստված մի արասցե՝ պետք է անդառնալի կորուստ գրանցվի՞, որ նոր ընդունեն, որ Հակոբ Հակոբյանը լավ չէր»,- ավելացրեց փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հ. Հակոբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նա անհապաղ վիրահատության` երիկամի փոխպատվաստման կարիք ունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Իվան Աղաջանյանը եզրակացություն է ներկայացրել, որ Հակոբ Հակոբյանն անհապաղ ստացոնար բուժման կարիք ունի, որն էլ ներկայացրել են ՔՀԿ-ի վարչությանը, սակայն ոչ մի պատասխան չկա: «Նոպաներն անընդհատ կրկվում են: Արդեն արյուն է միզում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում 2 անգամ փորձել եմ նրան հանդիպել, բայց այնքան վատ է, որ չի կարողանում իջնի, որ տեսակցեմ: Նմանատիպ դեպքերում պետք է անհապաղ արձագանքեին, բայց դեռ ոչ մի արձագանք: Իհարկե, կալանքի հետ համաձայն չենք, բայց այս դեպքում մենք չենք ասում՝ կալանքը փոխենք, մենք պահանջում ենք, որ ստացոնար բուժման տանեն: Առողջության վերականգնման հարց է, որն անհասկանալի պատճառով չեն ցուցաբերում»,- ավելացրել էր փաստաբանը:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Հ. Հակոբյանը խցում վնասել է իր ոտքը: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նշել էր, որ մարտի 20-ի երեկոյան Հակոբ Հակոբյանը խցում տեղաշարժվելիս պատահաբար ընկել է: «Ոտքը ռենտգեն են արել: Վտանգավոր ոչինչ չկա՝ սալջարդ է»,- ավելացրել էր Գ. Ղլեչյանը: Հիշեցնենք, որ առողջական խնդիրներ ունեցող գործարարը, ով հաճախակի ուշաթափվում է, մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
1915 դիտում
15:06 20-01-2014
Եթե այսպես շարունակվի, մինչև 2060թ-ը Հայաստանում չի ծնվի 93 հազար մայր. Panorama.am
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
742 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը