211652_close_icon
views-count1536 դիտում article-date 11:55 19-06-2014

Եթե այսպես շարունակվի, Սաակաշվիլին կրկին իշխանության կգա. Բուրջանաձե

«Եթե այսպես շարունակվի, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կրկին իշխանության գլուխ կգա»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Ինչպես փոխանցում են վրացական ԼԶՄ-ները, Բուրջանաձեն նշել է, որ շնորհիվ ներկայիս իշխանության վարած քաղաքականությանը, Սաակաշվիլիի կուսակցությունը շարունակում է այլընտրանքային քաղաքական ուժ մնալ՝ հավասարազոր վրացական կոալիցիային: «Սաակաշվիլիի կուսակցությունը ամրապնդվում է: Եթե այդպես գնա, «Վրացական երազանքը» քաղաքական առումով կթուլանա, և մեծ է հավանականությունը, որ «Միացյհալ ազգային շորժումը» կրկին իշխանության կգա»,-ասել է Բուրջանաձեն:

Նմանատիպ նյութեր